Ռոյթերս - Եվրամիությունը անորոշ ժամանակով հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի քննարկումը
Եվրամիությունը անորոշ ժամանակով հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի քննարկումը։ Հաղորդում է Ռոյթերսը։
Ինչպես գրում է Ռոյթերսը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին, հարցը հանվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում նախատեսված ԵՄ առաջնորդների հանդիպման օրակարգից։
Դիվանագետները լրատվամիջոցին հայտնել են, որ քննարկման նոր ամսաթիվ դեռևս չի նշանակվել։
Պատժամիջոցների 19-րդ փաթեթը նախատեսված էր քննարկել ԵՄ դեսպանների հանդիպմանը՝ COREPER-ի նիստում։
«Այս հարցը երեկ կեսօրին հանվել է COREPER-ի օրակարգից։ Նոր ամսաթիվ չի նշանակվել», – Ռոյթերսին տված հարցազրույցում ասել է դիվանագետներից մեկը։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ-ն քննարկում է հնդկական և չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ որպես իր 19-րդ պատժամիջոցների փաթեթի մաս։