Ռոյթերս. Վիկտոր Օրբանը խնդրել է Անտոնիո Կոստային ստեղծել հանձնաժողով՝ «Դրուժբա» խողովակաշարին հասցված վնասի չափը գնահատելու համար
Ռոյթերս. Վիկտոր Օրբանը խնդրել է Անտոնիո Կոստային ստեղծել հանձնաժողով՝ «Դրուժբա» խողովակաշարին հասցված վնասի չափը գնահատելու համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խնդրել է Եվրամիությանը ստեղծել հանձնաժողով՝ «Դրուժբա» խողովակաշարին հասցված վնասի չափը գնահատելու համար։

Այս մասին ասվում է Վիկտոր Օրբանի կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնի Կոստային ուղղված նամակում,- հաղորդում է Reuters-ը։

Օրբանը նշել է, որ լիովին հասկանում է Ուկրաինայի համար վարկային խոշոր փաթեթի իրականացման հետաձգման հետևանքով առաջացած քաղաքական դժվարությունների լրջությունը և նշել է, որ իր նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել խնդրի արագ լուծմանը։

«Հունգարիան աջակցում է «Դրուժբա» խողովակաշարի վիճակը ստուգելու համար հունգարացի և սլովակ փորձագետների մասնակցությամբ փաստահավաք առաքելության գաղափարին», – նշվում է նամակում։