Ռոյթերս. Վենեսուելայի զինված ուժերը պատրաստվում են պարտիզանական պատասխանի ԱՄՆ հարձակման դեպքում
Ռոյթերս. Վենեսուելայի զինված ուժերը պատրաստվում են պարտիզանական պատասխանի ԱՄՆ հարձակման դեպքում

Վենեսուելայի զինված ուժերը պատրաստվում են պարտիզանական հակազդման, եթե ԱՄՆ-ը հարձակի երկիրն, – այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։

Հրատարակության համաձայն՝ այս մոտեցումը փաստացիորեն ընդունում է հարավամերիկյան երկրի կողմից անձնակազմի և ռազմական տեխնիկայի պակասի փաստը։ Ըստ Reuters-ի, Վենեսուելայի կառավարությունը «երկարատև դիմադրություն» անվանված ռազմավարության շրջանակում զարգացնում է պարտիզանական ոճի պաշտպանություն, որը ներառում է փոքր ռազմական խմբերի տեղակայումը երկրի ավելի քան 280 կետերում՝ դիվերսիոն գործողությունների և այլ պարտիզանական մարտավարության իրականացման նպատակով։

Աղբյուրների փոխանցմամբ՝ առկա է նաև երկրորդ ռազմավարություն՝ «անարխիզացիա», որը նախատեսում է անկարգությունների սանձազերծում մայրաքաղաք Կարակասի փողոցներում՝ երկիրը վերածելով օտար ուժերի համար անկառավարելի տարածքի։

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ ակնարկներ է արել Վենեսուելա ներխուժելու հնարավորության մասին՝ մեղադրելով այդ երկիրը ԱՄՆ ներսում հանցավոր խմբավորումների անդամների, թմրավաճառների և թմրանյութերի տարածման մեջ։ Դրա ֆոնին երկկողմ հարաբերությունները առավել լարվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ռազմածովային նավեր է տեղակայել Կարիբյան ծովում։