Ռոյթերս – Թեհրանը չի համաձայնել իր բարձր հարստացված ուրանի պաշարները փոխանցել Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում

16:26, 24.05.2026

Թեհրանը չի համաձայնել իր բարձր հարստացված ուրանի պաշարները փոխանցել Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Աղբյուրի խոսքով՝ Իրանի միջուկային հարցը չի եղել Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված նախնական համաձայնագրի մաս։

«Միջուկային հարցը քննարկվում է վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում։ Հետևաբար, այն չի մտնում ներկայիս համաձայնագրի մեջ։ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս բերելու վերաբերյալ համաձայնություն չկա», – Ռոյթերսին ասել է աղբյուրը։

Նմանատիպ