Ռոյթերս - Սիրիական բանակը շարունակում է առաջխաղացումը քրդերի կողմից վերահսկվող տարածքում
Ռոյթերս - Սիրիական բանակը շարունակում է առաջխաղացումը քրդերի կողմից վերահսկվող տարածքում

Սիրիական բանակը շարունակում է առաջխաղացումը քրդերի կողմից վերահսկվող տարածքում։ Հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ բանակը գրավել է Ռաքքա քաղաքի արևմուտքում գտնվող գլխավոր ամբարտակը, որը հայտնի է որպես Բաաս ամբարտակ, ինչպես նաև Թաբքա քաղաքի ռազմական օդանավակայանը։

Քրդական ուժերի կողմից այս ռազմավարական կետերի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին անհապաղ հայտարարություն չի եղել։

Ինչպես գրում է Ռոյթերսը, ներկայումս անհայտ է, թե արդյոք կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են։

Լրատվամիջոցների տվյալներով՝ քրդական ուժերը սկսել են ինքնակամ դուրս գալ այս շրջանից, սակայն ավելի ուշ մեղադրել են սիրիական բանակին համաձայնագիրը խախտելու մեջ։ Նրանց խոսքով՝ սիրիական բանակը շարունակել է առաջխաղացումը դեպի արևելք՝ դեպի քաղաքներ և նավթահանքեր, ինչը նա իրավունք չուներ անել։