Ռոյթերս. Ռուսաստանի Սարատովի նավթավերամշակման գործարանը դադարեցնում է նավթի առաջնային վերամշակումը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո
Ռուսաստանում գտնվող Սարատովի նավթավերամշակման գործարանը նոյեմբերի 11-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով դադարեցրել է նավթի առաջնային վերամշակումը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ գործարանը կանգնած մնա մինչև ամսվա ավարտը։
Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 11-ին հայտարարել էին Սարատովի նավթավերամշակման գործարանի ռմբակոծման մասին։
Տարածաշրջանի նահանգապետը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Սարատովի գործարանը վերամշակել է 5.8 միլիոն տոննա նավթ, ինչը կազմում է Ռուսաստանի նավթավերամշակման ընդհանուր ծավալի շուրջ 2.2%-ը։