«Ռոյթերս».- Օդեսայի վրայ Ռուսաստանի կրկնակի հարձակման հետեւանքով ավերվել է հացահատիկի պահեստը, վիրավորվել է  նավահանգստի չորս աշխատակից
«Ռոյթերս».- Օդեսայի վրայ Ռուսաստանի կրկնակի հարձակման հետեւանքով ավերվել է հացահատիկի պահեստը, վիրավորվել է նավահանգստի չորս աշխատակից

Ռուսաստանը հերթական անգամ հարձակվեց Օդեսայի վրա, ավերվեց հացահատիկի պահեստը: Հարձակման հետեւանքով նավահանգստի չորս աշխատակից վիրավորվել է, հայտնում է «Ռոյթերս»-ը։

«Ուկրաինայի հարավային մասում գտնվող Օդեսա նավահանգստում գիշերը իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչնչացրել է հացահատիկի պահեստը և վիրավորվել նավահանգստի չորս աշխատակիցների»,- հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի հարավային հրամանատարությունը։

Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով ոչնչացվել է երեք անօդաչու թռչող սարք։