Ռոյթերս. Մեքսիկայում անկարգություններ են սկսվել երկրի ամենամեծ թմրավաճառական կարտելի՝ «Էլ Մենչո» մականունով առաջնորդի սպանությունից հետո

11:55, 23.02.2026

Մեքսիկայի ամենամեծ թմրավաճառության կարտելի ղեկավարի՝ «Էլ Մենչո» մականունով սպանությունից հետո երկրում անկարգություններ սկսվեցին։

Ինչպես գրում է Reuters-ը, «Էլ Մենչո»-ի կողմնակիցները մի քանի նահանգներում փակել են մայրուղիներ և այրել մեքենաներ։ Մի քանի ավիաընկերություններ, այդ թվում՝ Air Canada-ն, United Airlines-ը և Aeromexico-ն, չեղարկել են դեպի Պուերտո Վալյարտա չվերթները, ինչը քաոս է առաջացրել ուղևորների շրջանում։

Տեղեկատվության համար, Մեքսիկայի անվտանգության ուժերը ռազմական գործողության ժամանակ սպանել են ամենամեծ թմրավաճառության կարտելի ղեկավարին՝ «Էլ Մենչո» մականունով։ 59-ամյա նախկին ոստիկան «Էլ Մենչոն» ղեկավարել է հսկայական հանցավոր կազմակերպություն, որը մեծ քանակությամբ կոկաին, մետամֆետամին և ֆենտանիլ էր տեղափոխում Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ-ն 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել «Էլ Մենչո»-ի մասին տեղեկատվության համար։

Նմանատիպ