Ռոյթերս. Մարկո Ռուբիոն չի մասնակցի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 3-ին Բրյուսելում նախատեսված հանդիպմանը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դեկտեմբերի 3-ին չի մասնակցի Բրյուսելում անցկացվելիք ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը՝ հղում տալով անանուն աղբյուրին։
Ինչպես նշում է գործակալությունը, Ռուբիոյի փոխարեն նախարարական հանդիպմանը մասնակցելու է նրա տեղակալը՝ Քրիստոֆեր Լանդաուն։
Անհայտ է, թե ինչ պատճառով Մարկո Ռուբիոն չի մեկնում Բրյուսել։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տարին երկու անգամ է անցկացվում, պետքարտուղարի բացակայությունը շատ հազվադեպ երևույթ է։