Ռոյթերս. Կիրիլ Դմիտրիևը հունվարի 31-ին կժամանի ԱՄՆ և կհանդիպի Թրամփի վարչակազմի պաշտոնյաների հետ

10:14, 31.01.2026

Ռուսաստանի գլխավոր բանակցող Կիրիլ Դմիտրիևը հունվարի 31-ին կմեկնի Միացյալ Նահանգներ և կհանդիպի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ։

«Ռոյթերս»-ին երկու իրազեկ աղբյուր հայտնել է, որ Դմիտրիևը մեկնում է Մայամի՝ «Թրամփի վարչակազմի անդամների» հետ հանդիպելու նպատակով։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների հերթական փուլը նախատեսվում է փետրվարին Արաբական Միացյալ Էմիրություններում։

Նմանատիպ