Ռոյթերս.Կամալա Հարիսը նախագահի ամենահավանական թեկնածուն է այն դեպքում, երբ Ջո Բայդենը հանի իր թեկնածությունն ընտրություններում
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ստրատեգ Թերին Բոնդը նախագահ Ջո Բայդենի նախընտրական բանավեճերում անհաջողության ֆոնին ասել է, որ նրան փոխարինելու ամենահավանական թեկնածուն փոխնախագահ Կամալա Հարիսն է, բայց նա չի հաղթի ընտրություններում։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով Սպիտակ տան, Դեմոկրատական կուսակցության և Բայդենի նախընտրական քարոզարշավի յոթ բարձրաստիճան պաշտոնյաների վրա։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև անցած շաբաթ տեղի ունեցած առաջին նախագահական բանավեճը Դեմոկրատական կուսակցությունում խուճապ և անհանգստություն է առաջացրել, թե արդյոք Ջո Բայդենը կկարողանա ղեկավարել երկիրը երկրորդ ժամկետով։
Բացի Քամալա Հարիսից, դեմոկրատները դիտարկում են նաև նահանգապետեր Գևին Նյուսոմի, Գրետչեն Ուիթմերի և Ջոշ Շապիրոյի թեկնածությունները:
Reuters-ի անցկացրած հարցման համաձայն՝ Քամալա Հարիսը Դոնալդ Թրամփին զիջում է 1%-ով։ Թրամփը ստացել է 43%, իսկ Հարիսը՝ 42%։ Օգոստոսի 19-22-ը տեղի կունենա Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ կուսակցությունը պաշտոնապես կներկայացնի նախագահի իր թեկնածուին։