«Ռոյթերս». Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին դիրեկտիվ է արձակել, որի համաձայն՝ զենքի համար պիտանի ուրանը չպետք է դուրս բերվի երկրից
«Ռոյթերս». Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին դիրեկտիվ է արձակել, որի համաձայն՝ զենքի համար պիտանի ուրանը չպետք է դուրս բերվի երկրից

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հրահանգ է արձակել, որի համաձայն՝ Իրանի՝ զենքի արտադրության համար պիտանի ուրանը չպետք է դուրս բերվի երկրից։ Այս մասին տեղեկությունը հաղորդում է «Ռոյթերսը»՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։

«Գերագույն առաջնորդի հրահանգը և երկրի ներսում առկա համաձայնությունն այն է, որ հարստացված ուրանի պաշարները չպետք է դուրս գան երկրից»,- անանուն մնալու պայմանով «Ռոյթերսին» հայտնել է աղբյուրներից մեկը։

Նրա խոսքով՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ ուրանն արտերկիր ուղարկելը երկիրն ավելի խոցելի կդարձնի Միացյալ Նահանգների և Իսրայելի հետագա հարձակումների նկատմամբ։

Ինչպես գրում է պարբերականը, այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի հրամանը կարող է էլ ավելի զայրացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բարդացնել պատերազմի ավարտին ուղղված ընթացիկ բանակցությունները։