Ռոյթերս – Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին Կատարի բազաների դեմ պատասխան հարված հասցնելուց առաջ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին Կատարի ամերիկյան բազաների դեմ պատասխան հարված հասցնելուց առաջ, Reuters-ին հայտնել է անանուն աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Իրանը երկու դիվանագետների միջոցով զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կպատասխանի Կատարի ամերիկյան բազաներին։
«Ռոյթերս»-ը նաև գրում է, որ Իրանը զգուշացրել էր Կատարին, այդ պատճառով էլ Կատարը որոշել էր փակել իր օդային տարածքը։
Ավելի վաղ «Նյու Յորք Թայմս»-ը գրել էր, որ Իրանը այս քայլին է դիմել՝ զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար։