Ռոյթերս. Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը 48-ժամյա հրադադարի վերաբերյալ

10:15, 04.04.2026

Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը 48-ժամյա հրադադարի վերաբերյալ. այս մասին հայտնում է «Ռոյթերսը»՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

Ինչպես լրատվամիջոցներին հայտնել է անանուն աղբյուրը, առաջարկն Իրանին ներկայացվել է ապրիլի 1-ին երրորդ երկրի միջոցով, սակայն աղբյուրը չի նշել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը։

ԱՄՆ-ն այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի տարածել։

Միևնուն ժամանակ, ինչպես գրում է «Սքայ Նյուսը», Իրանը պաշտոնապես տեղեկացրել է միջնորդներին, որ չի ցանկանում առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրը կհամաձայնի միայն պատերազմի վերջնական ավարտին, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարին։

Նմանատիպ