Ռոյթերս - Իրանցի պաշտոնյան հայտնում է, որ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ
Ռոյթերս - Իրանցի պաշտոնյան հայտնում է, որ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մոտ 2000 մարդ, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։

Նա ասել է, որ թե՛ ցուցարարների, թե՛ անվտանգության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են ահաբեկիչները։

Reuters-ի փոխանցմամբ՝ տնտեսական ծանր իրավիճակի պատճառով առաջացած անկարգությունները Իրանի կառավարության համար ամենամեծ ներքին մարտահրավերն են վերջին առնվազն երեք տարվա ընթացքում։