Ռոյթերս. Հունաստանի կառավարությունը չի համաձայնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հաստատմանը
Հունաստանի կառավարությունը չի համաձայնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հաստատմանը։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Հունաստանի կառավարության դիրքորոշման պատճառն այն է, որ եթե արգելվի ռուսական գազի վաճառքը երրորդ երկրներին, ապա շուկան, Հունաստանի փոխարեն, կզբաղեցնեն Եվրամիությունից դուրս գտնվող մրցակիցները։
«Ռոյթերս» պարբերականին աղբյուրները հայտնել են, որ պատժամիջոցները պետք է լավ հաշվարկված լինեն. Մոսկվայի նկատմամբ ճնշումը պետք է ուժեղանա, բայց եվրոպական բիզնեսը չպետք է տուժի։
«Եվրոպան չպետք է կորցնի տնտեսական ոլորտները կամ շուկայի մասնաբաժինը սեփական պատժամիջոցների քաղաքականության հետևանքով. այդ շուկան չպետք է բաժին հասնի ԵՄ-ից դուրս գտնվող խաղացողներին։ Պատժամիջոցները պետք է թուլացնեն Ռուսաստանի տնտեսական ներուժը, և ուրիշները չպետք է ռազմավարական առավելություն ստանան Եվրոպայի հաշվին», – նշում է աղբյուրներից մեկը պարբերականի հետ զրույցում։
Ի գիտություն՝ Եվրամիության դեսպանների կոմիտեն հուլիսի 15-ին չի կարողացել որոշում կայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ։
Պատժամիջոցների այս փաթեթին, բացի Հունաստանից, դեմ է արտահայտվում նաև Ավստրիան։