«Ռոյթերս».- «Գազպրոմը» ֆորսմաժոր է հայտարարել գազի մի մասի Եվրոպա մատակարարման վերաբերյալ

19:27, 18.07.2022

«Reuters»-ի փոխանցմամբ՝ նրանք ծանոթացել են «Գազպրոմ»-ի հուլիսի 14-ի գրությանը, որում նշվում է, որ արտառոց հանգամանքների պատճառով ընկերությունը չի կարող կատարել մատակարարման հետ կապված իր պարտավորությունները։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նամակում նշվում է, որ ֆորսմաժորի մասին կետը, որը նախատեսում է ազատվել պայմանագրով նախատեսված պարտավորություններից, ուժի մեջ է մտել հունիսի 14-ից և ազատում է նրան փոխհատուցման ցանկացած վճարից։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ խոսքը գնում է «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով գազի մատակարարման մասին, որը Գերմանիա և եվրոպական այլ երկրներ բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից է։

«Գազպրոմ» ընկերությունը դեռևս չի մեկնաբանել այս հարցը։

«Հյուսիսային հոսք 1» գազատարը մինչև հուլիսի 21-ը դադարեցվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների պատճառով, թեև որոշ եվրոպական երկրներ մտավախություն ունեն, որ դրա ամբողջական շահագործման ժամկետը կարող է հետաձգվել։

Նմանատիպ