Ռոյթերս. Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է սահմանափակել օտարերկրացի ուսանողների համար որոշակի տեսակի ստաժավորման աշխատանքի թույլտվությունների տրամադրումը

11:38, 28.08.2026

Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ-ի համալսարաններին նոր հուշագիր է ուղարկել, որի համաձայն՝ միջազգային ուսանողների համար որոշակի տեսակի պրակտիկայի համար աշխատանքի թույլտվությունների տրամադրման սահմանափակում է նախատեսվում:

Օգոստոսի 24-ով թվագրված փաստաթղթում նշվում է, որ Ուսանողների և փոխանակման ծրագրերի այցելուների ծրագիրը (SEVP) արձանագրել է դեպքեր, երբ համալսարանները ուսանողների համար ուսումնական ծրագրի հետ կապված գործնական աշխատանքի թույլտվությունները տրամադրում էին համապատասխան կարգավորումների խախտմամբ:

Հուշագրի համաձայն՝ կանոնները չկատարելու դեպքում համալսարանները, հնարավոր է, զրկվեն օտարերկրացի ուսանողներ ընդունելու իրավունքից:

Նոր ցուցումների պատճառով որոշ համալսարաններ, այդ թվում՝ Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի և Բերկլիի մասնաճյուղերը (քամփուսները), միջազգային ուսանողների համար աշխատանքի որոշակի թույլտվությունների դիմումների մշակումը ժամանակավորապես կասեցրել են: Բերկլիի համալսարանի միջազգային գրասենյակի հայտարարության համաձայն՝ հնարավոր է, որ որոշակի տեսակի դիմումների մշակումը մոտ ապագայում չհաջողվի իրականացնել:

ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտում հայտարարում են, որ առկա կարգավորումները չեն փոխվել, սակայն համալսարաններին և գործատուներին զգուշացնում են, որ ծրագրի չարաշահումը Թրամփի վարչակազմի պայմաններում այլևս չի հանդուրժվի:

Նմանատիպ