Ռոյթերս. Բոսֆորի նեղուցում ռուսական ստվերային նավատորմի լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, 25 մարդ տարհանվում է
Ռոյթերս. Բոսֆորի նեղուցում ռուսական ստվերային նավատորմի լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել, 25 մարդ տարհանվում է

Բոսֆորի նեղուցում ռուսական ստվերային նավատորմին պատկանող տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շարժիչային սենյակում հրդեհ է բռնկվել։

Ռոյթերսի տվյալներով՝ տարհանման գործողություն է իրականացվում նավի վրա գտնվող 25 մարդկանց համար։ Տանկերը նավարկում էր դեպի Նովոռոսիյսկի նավահանգիստ։

Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել «արտաքին գործոնի» պատճառով։ Ենթադրվում է, որ «Կայրոս» տանկերը պայթել է ականի վրա և այժմ խորտակվում է։ Տեղեկություններ կան նաև, որ պայթյուն է տեղի ունեցել ռուսական ստվերային նավատորմի մեկ այլ տանկերի՝ «Վիրատի» վրա, որը նույնպես շարժվում էր Սև ծովում։ Երկու տանկերներն էլ պատժամիջոցների ցանկում են։ «Կայրոսը» նույնպես նավարկում էր Գամբիայի դրոշի ներքո։