Ռոյթերս. ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել Ուկրաինային հետախուզական և զենքի մատակարարումը՝ խաղաղության համաձայնագիր պարտադրելու համար
Խաղաղության համաձայնագրին դրդելու նպատակով ԱՄՆ-ը Ուկրաինային սպառնում է հետախուզական տեղեկատվության և զենքի մատակարարումների դադարեցմամբ, – այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։
Անանուն աղբյուրների փոխանցմամբ, Վաշինգտոնի ճնշումը Կիևի վրա եղել է ավելի մեծ, քան նախորդ խաղաղ բանակցությունների ժամանակ, և ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ուկրաինան հինգշաբթի օրը ստորագրի համաձայնագրի շրջանակային փաստաթուղթը։
ԱՄՆ-ի բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների պատվիրակությունը Կիևում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հանդիպումը գնահատել է որպես հաջողված։ «Ռոյթերս»-ի տվյալներով՝ Վաշինգտոնը փորձել է սահմանել «ագրեսիվ ժամկետներ» ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև փաստաթղթի ստորագրման համար։