«Ռոյթերս». ԱՄՆ-ը Ուկրաինայից պահանջում է վերահսկողության փոխանցում այն գազատարի վրա, որով Եվրոպան մատակարարվում էր ռուսական բնական գազով

14:15, 12.04.2025

ԱՄՆ-ը Ուկրաինայից պահանջում է վերահսկողության փոխանցում այն գազատարի վրա, որով Եվրոպան մատակարարվում էր ռուսական բնական գազով։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ն այս պահանջը ներկայացրել է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների շուրջ նոր համաձայնագրի տարբերակի քննարկման շրջանակում։

Անանուն աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը Կիևից պահանջել է, որպեսզի ռուսական «Գազպրոմ» ընկերության գազատարի վերահսկողությունը փոխանցվի ԱՄՆ-ի Միջազգային ֆինանսավորման կորպորացիային (DFC)։

«Ռոյթերս»-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնի և Կիևի միջև սկսված բանակցությունները ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 11-ին ընթանում են «հակադիր մթնոլորտում», ինչը կապված է ԱՄՆ-ի «մաքսիմալիստական» պահանջների հետ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները այս բանակցությունները բնութագրել են որպես «մակերեսորեն տեխնիկական»։

Ավելի վաղ ամերիկյան մամուլը հայտնել էր, որ օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն Վաշինգտոնում ապրիլի 11-ին և 12-ին։

Նմանատիպ