«Ռոյթերս»․ Եվրամիությունը հետաձգել է ռուսական հեղուկ գազի ներմուծման արգելքը

10:37, 17.04.2025

Եվրամիությունը հետաձգել է ռուսական հեղուկ գազի ներմուծման արգելքը, – այս մասին գրում է «Ռոյթերս»։

Ինչպես նշում է գործակալությունը, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները դեմ էին ռուսական հեղուկ գազի ներմուծման արգելքը ներառել պատժամիջոցների 17-րդ փաթեթում, որը Եվրամիությունը կհայտարարի մինչև հունիս։ Եվրահանձնաժողովը վերջին անգամ այս գաղափարը քննարկել է հունվարին։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը ցանկանում է մշակել նոր ուղեցույց, որը պետք է մինչև 2027 թվականը դադարեցնի բլոկի կախվածությունը ռուսական էներգիայից։ «Ռոյթերս»-ի տեղեկություններով՝ ծրագրի հրապարակումը նախատեսված է մայիսի սկզբին, սակայն այս պահին հայտնի են շատ քիչ մանրամասներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն ավելի շատ ամերիկյան գազ գնի։ Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները սա դիտարկում են որպես բանակցային գործիք՝ ԱՄՆ վարչակազմին համոզելու համար, որ վերացնի ԵՄ-ի նկատմամբ սահմանված մաքսերը։

Նմանատիպ