Ռոյտեր. Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է աշխարհում պահել USAID-ի ավելի քան 10 000 աշխատակիցներից միայն 294-ին

12:08, 07.02.2025

Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) ավելի քան 10 000 աշխատակիցներից թողնել միայն 294-ին։

Այս մասին հայտնում է Ռոյտերը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Աղբյուրները Ռոյտերին հայտնել են, որ գործակալության միայն 294 աշխատակիցներին կթույլատրվի պահպանել իրենց աշխատանքը, այդ թվում՝ ընդամենը 12-ին Աֆրիկայի բյուրոյում և 8-ը՝ Ասիայի բյուրոյում:

Գ. Բրայան Էթվուդը, ով ղեկավարել է ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան վեց տարի, ասել է, որ զանգվածային կրճատումները գործնականում կկործանեն գործակալությունը:

Նմանատիպ