«Ռոյտեր» - ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որի արժեքը կարող է կազմել 400 միլիոն դոլար
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որի արժեքը կարող է կազմել 400 մլն դոլար։ Այս մասին հայտնում է «Ռոյտերս» գործակալությունը՝ հենվելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների վրա։
Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, ԱՄՆ կառավարությունը ծրագրում է այսօր ավելի ուշ հայտարարել օգնության նոր փաթեթի մասին։
Սա կլինի ԱՄՆ-ի առաջին նման օգնությունը Կիևին վերջին ամիսներին այն բանից հետո, երբ Կոնգրեսում արգելափակվեց Ուկրաինային բազմամիլիարդանոց օգնությունը: