«Ռոյտեր» – ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որի արժեքը կարող է կազմել 400 միլիոն դոլար

21:29, 12.03.2024

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում, որի արժեքը կարող է կազմել 400 մլն դոլար։ Այս մասին հայտնում է «Ռոյտերս» գործակալությունը՝ հենվելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների վրա։

Ինչպես հայտնի է դարձել լրատվամիջոցներին, ԱՄՆ կառավարությունը ծրագրում է այսօր ավելի ուշ հայտարարել օգնության նոր փաթեթի մասին։

Սա կլինի ԱՄՆ-ի առաջին նման օգնությունը Կիևին վերջին ամիսներին այն բանից հետո, երբ Կոնգրեսում արգելափակվեց Ուկրաինային բազմամիլիարդանոց օգնությունը:

Նմանատիպ