«Ռոսավիացիան» հաստատում է, որ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում եղել է Եվգենի Պրիգոժինը
«Ռոսավիացիան» հաստատում է, որ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում եղել է Եվգենի Պրիգոժինը

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հաստատել է, որ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում եղել է Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Ըստ «Ռոսավիացիայի»՝ ինքնաթիռում եղել են հետևյալ ուղևորները՝ Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսեևը և Եվգենի Պրիգոժինը;

Նաև անձնակազմի անդամները՝ հրամանատար Ալեքսեյ Լավշինը, երկրորդ օդաչու Ռուստամ Քարիմովը և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովան։

«Ինքնաթիռի թռիչքն իրականացվել է օդային տարածքի օգտագործման սահմանված կանոնների համաձայն տրված թույլտվության հիման վրա»,- նշվում է «Ռոսավիացիայի» տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ռուսական լրատվամիջոցը, հենվելով արտակարգ իրավիճակների ծառայության վրա, գրում է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդկանց մարմիններն արդեն դուրս են բերվել, որոնողական աշխատանքներն ավարտվել են։