Ռոման Գոցիրիձեն և Խատիա Դեկանոիձեն քաղաքական խումբ են կազմում խորհրդարանում
Ռոման Գոցիրիձեն և Խատիա Դեկանոիձեն քաղաքական խումբ են կազմում խորհրդարանում

Ռոման Գոցիրիձեն և Խատիա Դեկանոիձեն քաղաքական խումբ են կազմում խորհրդարանում։ Այս մասին Գոցիրիձեն ու Դեկանոիձեն հայտարարեցին այսօր կայացած մամուլի ասուլիսում։

Քաղաքական խմբի ղեկավարը կլինի Ռոման Գոցիրիձեն։

Քաղաքական խմբի անունը դեռ հայտնի չէ։ Պատգամավորները նշում են, որ քաղաքական խումբն ակտիվ է լինելու խորհրդարանական աշխատանքի առումով։