Ռոման Գոցիրիձե. Գրիգոլ Վաշաձեն շատ բան բերեց կուսակցություն և ոչինչ չվերցրեց, շնորհակալություն նրան՝ երկրին մատուցած ծառայության համար
Ռոման Գոցիրիձե. Գրիգոլ Վաշաձեն շատ բան բերեց կուսակցություն և ոչինչ չվերցրեց, շնորհակալություն նրան՝ երկրին մատուցած ծառայության համար

«Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն հայտարարում է, որ Գրիգոլ Վաշաձեի հեռանալը կուսակցությունից շատերի համար անսպասելի էր, շատերի համար՝ ոչ:

Այս մասին նա գրում է իր ֆեյսբուքյան էջում:

«Գրիգոլ Վաշաձեն «Ազգային շարժում» եկավ բարդ ժամանակաշրջանում: Բերեց այն, ինչի կարիքն այն ժամանակ կուսակցություններ ուներ: Նրա փորձը և անձնական հատկանիշները կուսակցությանը հաղորդեցին միջազգային հեղինակություն և ներքին կայունություն: Նախագահական ընտրություններում կուսակցության կողմից ցույց տված հրաշարլի արդյունքի հասնելու գործում էր մեծ էր Գրիգոլ Վաշաձեի անձնական ներդրումը:

Պարոն Գրիգոլը շատ բան բերեց կուսակցություն և ոչինչ չտարավ: Դա չի եղել նրա նպատակը:

Կուսակցությունից նրա հեռանալը շատերի համար անսպասելի էր, շատերի համար՝ ոչ: Հնարավոր է, մի քանիսը չեն հավանել այդ որոշման պահը, մի քանիսը՝ ձևը: Հեշտ չէ կայացնել բոլորին հաճելի որոում, առավել ևս՝ քաղաքականությունում:

Շնորհակալություն պարոն Գրիգոլին՝ երկրին ծառայելու համար»,- գրում է Ռոման Գոցիրիձեն:

«Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն հեռացել է կուսակցությունից: