Ռոման Գոցիրիձե. Չնայած Գիորգի Ռուռուայի կոչին, «Ազգային շարժում»-ը չի պատրաստվում դիրքորոշումը փոխել սահմանադրական փոփոխություններին աջակցելու վերաբերյալ
«Ազգային շարժում» դաշինքի նախագահ Ռոման Գոցիրիձեն հայտարարում է, որ չնայած Գիորգի Ռուռուայի կոչին, նրա կուսակցությունը չի պատրաստվում դիրքորոշումը փոխել սահմանադրական փոփոխություններին աջակցելու վերաբերյալ:
Ինչպես լրագրողներին հայտնել է Գոցիրիձեն, սահմանադրական փոփոխություններին կաջակցեն միայն այն դեպքում, եթե Գիորգի Ռուռուային կալանքից ազատեն:
«Ողջունելի է Գիորգի Ռուռուայի արժանի քայլը, նա նման հայտարարություն է արել մոտ մեկ ամիս առաջ: Նրա վերաբերմունքը գիտենք, սակայն մեր դիրքորոշումն անփոփոխ է – համաձայնագիրը պետք է կատարվի, երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ: Սահմանդրական փոփոխությունները ընդհանուր համաձայնությամբ ընդունելը կարևոր է, դա պետք է հասկանան «Վրացական երազանքը» և Բիձինա Իվանիշվիլին: Եթե նրանց անհրաժեշտ են մեր ձայները, ապա ազատ արձակեն Ռուռուային»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Գիորգի Ռուռուան այսօր սոցիալական ցանցով տարածել էր ուղերձ. «Երրորդ ընթերցմամբ քվեարկությանը մասնակցելը պարտադիր է, այս գործը պետք է հասցնենք ավարտին»: