Ռոբին Դունիգանը հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ջորջիա»-ի ներկայացուցիչների հետ
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դունիգանը հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ջորջիա»-ի ներկայացուցիչների հետ։
Նշված հանդիպման մասին տեղեկություն է տարածում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Դեսպան Դունիգանը հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի հետ։ Նրանք քննարկեցին քաղաքացիական հասարակությանը և «Թրանսփարենսի Վրաստան»-ի աշխատանքին մեր անսասան աջակցությունը՝ ուղղված Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը և ԵՄ թեկնածուի կարգավիճակին: Քննարկել են նաև քաղաքացիական հասարակության, ընդդիմության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ անընդունելի հետապնդումների և ֆիզիկական հարձակումների մասին հաճախակի հաղորդումները»,- ասված է դեսպանատան տեղեկատվության մեջ։