Ռոբին Դանիգանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին

10:22, 09.04.2025

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին։

Դեսպանը այցելել է Ռուսթավելիի պողոտա, որտեղ ծաղիկներ է խոնարհել ապրիլի 9-ի հուշարձանին։

Ռոբին Դանիգանին տեղում հավաքված քաղաքացիները դիմավորել են ծափահարություններով։

Դեսպանը մամուլի համար մեկնաբանություն չի արել։

Նմանատիպ