Ռոբերտա Մեցոլա. Եվրոպական Միությունը հաստատել է 2026 թվականի բյուջեն, Եվրոպան պետք է մնա մրցունակ, կայուն և անվտանգ՝ համաշխարհային անկայունության պայմաններում
Ռոբերտա Մեցոլա. Եվրոպական Միությունը հաստատել է 2026 թվականի բյուջեն, Եվրոպան պետք է մնա մրցունակ, կայուն և անվտանգ՝ համաշխարհային անկայունության պայմաններում

Եվրոպական միությունը հաստատել է 2026 թվականի բյուջեն,- հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Եվրոպական խորհրդարանի նախագահի խոսքով՝ սա այն բյուջեն է, որը արձագանքում է մարդկանց մտահոգություններին և առաջ է մղում Եվրոպայի առաջնահերթությունները։

«Եվրոպական միությունն այժմ ունի 2026 թվականի բյուջե։ Ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Համաշխարհային անկայունության համատեքստում Եվրոպան պետք է մնա մրցունակ, կայուն և անվտանգ», – գրել է Մեցոլան։