Ռոբերտա Մեցոլա - Ես որոշել եմ արգելել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագիտական անձնակազմի և այլ ներկայացուցիչների մուտքը Եվրոպական խորհրդարանի բոլոր շենքեր
Եվրոպական խորհրդարանն արգելել է Իրանի բոլոր դիվանագիտական անձնակազմի և ներկայացուցիչների մուտքը իր շենքեր, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Ըստ Մեցոլայի՝ Եվրոպական խորհրդարանը «չի նպաստի այն ռեժիմի օրինականացմանը, որը գոյատևում է խոշտանգումների, բռնաճնշումների և սպանությունների միջոցով»։
«Այն ժամանակ, երբ Իրանի քաջարի ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների և ազատության համար, ես որոշել եմ արգելել Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագիտական անձնակազմի և այլ ներկայացուցիչների մուտքը Եվրոպական խորհրդարանի բոլոր շենքեր», – գրել է Ռոբերտա Մեցոլան սոցիալական ցանցերում։