Ռոբերտա Մեցոլա. Փողոցում գտնվող վրացիները երազում են Եվրոպայի մասին, նրանք ցանկանում են եվրոպական ապագա, մենք կանգնած ենք վրաց ժողովրդի կողքին
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան սոցցանցում արձագանքում է Թբիլիսիում տեղի ունեցող զարգացումներին։
Ինչպես գրում է Ռոբերտա Մեցոլան, նա կանգնած է վրաց ժողովրդի կողքին։
«Թբիլիսի, մենք լսում ենք քեզ։ Մենք տեսնում ենք քեզ: Փողոցում գտնվող վրացիները երազում են Եվրոպայի մասին: Նրանք հպարտորեն ծածանում են եվրոպական դրոշը։ Նրանք եվրոպական ապագա են ուզում: Նրանք ակնկալում են եվրոպական արժեքներ և չափանիշներ։ Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի հետ»,- գրում է Ռոբերտա Մեցոլան։