Ռոբերտ Քենեդին դադարեցրեց նախընտրական արշավը և հայտարարեց Դոնալդ Թրամփին աջակցելու մասին
Ամերիկայի նախագահի անկախ թեկնածու, ամերիկյան հայտնի քաղաքական ընտանիքի ժառանգ Ռոբերտ Քենեդի կրտսերը դադարեցրեց նախընտրական քարոզարշավը և հայտարարեց հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարելու մասին։
Ռոբերտ Քենեդի կրտսերն ասել է, որ չի կարողանա հաղթել ընտրություններում։
Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ելույթի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Քենեդիին աջակցության համար։