Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան այլևս չի արգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 18-րդ փաթեթը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնապես հաստատել է, որ հուլիսի 18-ին «կանաչ լույս» կտա Ռուսաստանի դեմ ԵՄ 18-րդ պատժամիջոցային փաթեթին։ Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը։
Վարչապետ Ֆիցոն նշել է, որ Սլովակիան այլևս չի արգելափակի պատժամիջոցների այս փաթեթը։
Նրա խոսքով՝ Սլովակիան այս պահին հասել է ամենին, ինչ կարող էր։
«Այս պահին պատժամիջոցների 18-րդ փաթեթի արգելափակման շարունակումը հակաարդյունավետ կլինի», – նշել է Ֆիցոն՝ սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութում։