Ռոբերտ Ֆիցոն առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով չեղյալ է հայտարարել արտակարգ ելույթը
Ռոբերտ Ֆիցոն առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով չեղյալ է հայտարարել արտակարգ ելույթը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն չեղյալ է հայտարարել արտակարգ ելույթը՝ առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով։

Ֆիցոյի կուսակցության փոխնախագահ Էրիկ Կալինակը հայտարարել է, որ Սլովակիայի վարչապետը վիրուսային վարակ ունի։

Սլովակիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆիցոյի ելույթը նախատեսված էր հեռարձակել սլովակյան հանրային հեռարձակող STVR-ով նոյեմբերի 17-ին, որի մասին հայտարարվել էր մի քանի ժամ առաջ։ Սլովակիայի հանրային հեռարձակողը չի նշել Ֆիցոյի արտակարգ ելույթի թեման։