Ռոբերտ Ֆիցո – Սլովակիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, եթե դրանք վնասեն երկրի ազգային շահերին
Սլովակիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, եթե դրանք վնասեն երկրի ազգային շահերին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Մի քանի օր առաջ Սլովակիայի խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում կառավարությանը չաջակցել նոր պատժամիջոցներին։
«Եթե կան միջոցներ, որոնք վնասում են մեզ, ես երբեք չեմ քվեարկի դրանց օգտին», – ասել է Ֆիցոն։
Վարչապետն ասել է, որ չի աջակցի այն միջոցառումներին, որոնք կխոչընդոտեն Սլովակիայի ատոմակայանների համար ռուսական վառելիքի ներմուծումը։ Ֆիցոն ասել է, որ Սլովակիան ցանկանում է կառուցողական մնալ Եվրամիության կազմում։
«Ես հետաքրքրված եմ կառուցողական լինել Եվրամիության կազմում, բայց ոչ Սլովակիայի հաշվին», – ասել է Ֆիցոն։