Ռոբերտ Ֆիցո. Երբ ես մերժեցի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ որպես հակամարտության ավարտի նախապայման, ինձ հրապարակավ խաչեցին, այսօր այն փաստը, որ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ում, համարվում է ընդունված
Ռոբերտ Ֆիցո. Երբ ես մերժեցի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ որպես հակամարտության ավարտի նախապայման, ինձ հրապարակավ խաչեցին, այսօր այն փաստը, որ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ում, համարվում է ընդունված

«Երբ պատերազմի սկզբից ի վեր հրապարակավ մերժեցի Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես հակամարտության ավարտի հիմնական պայման, հրապարակավ խաչեցին ինձ։ Իսկ այսօր այն փաստը, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, արդեն ինքնին համարվում է ընդունված», – այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն գրել է սոցիալական ցանց «X»-ում և հրապարակել տեսաուղերձ։

Տեսաուղերձը նա տարածել է Եվրոպական միության ղեկավարների տեսակոնֆերանսից հետո, որտեղ քննարկվել են Վաշինգտոնում նախօրեին կայացած բանակցությունները։

Ֆիցոյի խոսքով՝ Ուկրաինայում տարածքային փոփոխությունների մասին քննարկման բացակայության պարագայում անհնար է առաջընթացի հասնել պատերազմի ավարտի հարցում։

«Հակամարտության ավարտի առաջին և հիմնարար պայմանն այն է, որ պետք է գիտակցել՝ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Պատերազմից հետո բոլորը գեներալ են, սակայն ուզում եմ հիշեցնել, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ իմ ընդդիմությունը հստակ արտահայտված էր պատերազմի վերաբերյալ իմ առաջին հայտարարություններից իսկույն, չնայած այս դիրքորոշման համար կոշտ քննադատությանը։ Նույնպես կարևոր է գիտակցել, որ առանց Ուկրաինայում տարածքային փոփոխությունների մասին քննարկման, առաջընթաց հնարավոր չէ», – հայտարարել է Ֆիցոն։

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Եվրամիությունը ստիպված կլինի սպասել Դոնալդ Թրամփին՝ խաղաղության ճանապարհ գտնելու համար։ Ֆիցոն դեմ է նաև ԱՄՆ-ից Ուկրաինայի կողմից զենքի ձեռքբերման նախաձեռնությանը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։