Ռիշի Սունակը հայտարարում է, որ անհանգստացած է Ռաֆահի վրա հարձակումից

22:45, 06.05.2024

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ անհանգստացած է Ռաֆահի վրա կատարված հարձակմամբ։

Սունակի խոսքով՝ ցանկացած հարձակողական գործողություն վտանգ է ներկայացնում Ռաֆահի խաղաղ բնակչության համար։

«Ես այս կետերի մասին բազմիցս կրկնել եմ վարչապետ Նեթանյահուի հետ իմ զրույցի ընթացքում»,- ասել է Սունակը։

Մինչ այդ իսրայելական ավիացիան հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա։

Թիրախը եղել է Գազայի միջազգային օդանավակայանի շրջակայքը, մասնավորապես՝ Ալ Շուկա, Աբու Հալավա և Ալ Սալամ շրջանները։

Նմանատիպ