Ռիկոթիի թունելում, հուլիսի 4-ին, գիշերվա ժամերին երթևեկությունը կսահմանափակվի
Ռիկոթիի թունելում, հուլիսի 4-ին, գիշերվա ժամերին երթևեկությունը կսահմանափակվի

Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի 143-րդ կմ-ում գտնվող Ռիկոթիի ավտոճանապարհի թունելում, գիշերվա ժամերին կսահմանափակվի երթևեկությունը:

Մասնավորապես, օդը ներծծող օդափոխիչների ավտոմատ կառավարման համակարգը կարգավորելու և դրա նորմալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան միջոցառումների անցկացում, որի պատճառով 2018 թվականի հուլիսի 4-ին, գիշերվա 01:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, կարգելվի ցանկացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Իսկ օրվա մնացած ժամանակահատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

Ավտոճանապարհային վարչույթան տեղեկությամբ, տրանսպորտային հոսքի երթևեկությունն իրականացվում է Ռիկոթիի ավտոճանապարհի թունել մտնող ճանապարհին:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ: