Ռիկոթիի լեռնանցքում կրկին գործում են սահմանափակումներ: Առատ ձյան պատճառով մինչ այժմ չի հաջողվում բացել ճանապարհը բոլոր տիպի ավտոտրանսպորտի համար:
Սահմանափակումը գործում է կցովի և կիսակցովի տրանսպորտի համար: Տեղում աշխատում է համապատասխան տեխնիկան, լցվում է տեխնիկական աղ:
Այս պահի դրությամբ, Ռիկոթիում կրկին ձյուն է, որի պատճառով այն չի հաջողվում ամբողջությամբ բացել: