Ռիկոթիի լեռնանցքում գտնվող արտադրամասում մեկ աշխատող զոհվել է, մյուսը վիրավորվել
Ռիկոթի լեռնանցքի Սուրամի-Չումաթելեթի հատվածում գտնվող արտադրամասում մեկ բանվոր է զոհվել, 1-ը՝ վիրավորվել։
Ըստ առկա տեղեկությունների՝ մահացածը Չինաստանի քաղաքացի է։ Տուժածը Վրաստանի քաղաքացի է, ով թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը։