Ռիղե-Նարիղալա ճոպանուղին օգոստոսի 14-ին ուղևորներին չի կարողանա սպասարկել ժամը 11:00-ից մինչև 16:00-ն,- այս մասին տեղեկություն է տարածում «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը»:
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեղեկությամբ, օգոստոսի 14-ին «Թելասիի» պլանային աշխատանքների պատճառով Ռիղե-Նարիղալա ճոպանուղուն ժամանակավորապես չի մատակարարվի էլեկտրաէներգիա:
«Այդ պատճառով ճոպանուղին 11:00-ից մինչև 16:00-ն չի կարողանա սպասարկել ուղևորներին»,- հայտարարում է ընկերությունը և ուղևորներից ներողություն հայցում ստեղծված իրավիճակի համար: