Ռիղե-Նարիղալա կապող ճոպանուղին ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղեւորներին

19:47, 07.04.2025

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Ռիղե-Նարիղալա կապող ճոպանուղին ապրիլի 8-ից ժամանակավորապես չի կարողանա սպասարկել ուղեւորներին՝ տեխնիկական կանոնակարգով նախատեսված աշխատանքների պատճառով։

«Նշված ժամանակահատվածում ճոպանուղու վրա կիրականացվեն պլանային ստուգման եւ սպասարկման աշխատանքներ, որոնք կիրականացնեն իտալական «Լայթներ» արտադրական ընկերության մասնագետները։

«Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ