Ռևազ Սոխաձե. Անպատասխանատու ընկերությունների մասնակցության իրավունքը մրցույթներում կսահմանափակվի
Մրցույթներին մասնակցության հարցը որոշում է միայն օրենսդրությունը, այլ ոչ թե որևէ պաշտոնյա: Եթե օրենսդրությամբ կոնկրետ ընկերության՝ մրցույթին մասնակցելու իրավունքը սահմանափակված չէր, նա կարող էր մասնակցել և հաղթել, – նշել է ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն շինարարական ընկերությունների և առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ այսպես կոչված «սև ցուցակի» նկատմամբ մոտեցումների խստացման արդյունքում անպատասխանատու ընկերությունների մասնակցությունը մրցույթներին, որոնք չեն կատարում պետության հանդեպ ստանձնած պարտավորությունները, կսահմանափակվի:
Նախարարն ընդգծել է, որ ընդունված փոփոխությունները համարժեքորեն արձագանքում են ենթակառուցվածքների ոլորտում առկա մարտահրավերներին:
«Այս փոփոխությունները արմատապես կփոխեն իրավիճակը շինարարական հատվածում և կստեղծեն արդար միջավայր», – հայտարարել է Ռևազ Սոխաձեն: