Reuters. Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին կհայտարարի նախագահական ընտրությունների ամսաթվի և տարածքային հարցերի վերաբերյալ հանրաքվեի անցկացման ծրագրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է հայտարարել նախագահական ընտրությունների և տարածքային վեճերի վերաբերյալ հանրաքվեի ծրագրերի մասին փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցին,- հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ուկրաինան սկսել է նախագահական ընտրությունների և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեի պլանավորումը։
Հաղորդագրությունների համաձայն՝ պաշտոնյաները չեն բացառում, որ և՛ Ուկրաինայի նախագահական ընտրությունները, և՛ հանրաքվեն կանցկացվեն մայիսին։