Reuters. Ռուսաստանը զորավարժություններ է սկսում Խաղաղ օվկիանոսում

10:11, 03.06.2022

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում Խաղաղ օվկիանոսում:

«Reuters»-ի փոխանցմամբ, զորավարժություններին կներգրավվեն ավելի քան 40 ռազմանավ, ինչպես նաև 20 ինքնաթիռ և ուղղաթիռ։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զորավարժություններին կմասնակցեն «Մարշալ Կռիլով» հրամանատարական նավը, ինչպես նաև «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, խոշոր հականավերը և կորվետները։

Գերատեսչության տվյալներով՝ նավերը ավիացիայի հետ միասին կիրականացնեն պայմանական հակառակորդի սուզանավերի որոնողական աշխատանքներ։

Նմանատիպ