Reuters – Ռուսաստանը Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր վայրեր
Ռուսաստանը Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները դիտարկում է որպես Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուսական աղբյուրները։
Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչները տարբեր հանդիպումներ են անցկացրել Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։
Ըստ աղբյուրի, Ռուսաստանում դեռևս կա որոշակի դիմադրություն այս ծրագրին, քանի որ որոշ դիվանագետներ և հետախուզական պաշտոնյաներ մատնանշում են այն սերտ ռազմական և անվտանգության կապերը, որոնք Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ունեն Միացյալ Նահանգների հետ:
Reuters-ը գրում է, որ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները չեն մեկնաբանել այս տեղեկությունը, թեև հայտնի է, որ և՛ Թրամփը, և՛ Պուտինը լավ հարաբերություններ ունեն Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ։
Ի գիտություն, Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ իր վարչակազմը նախատեսում է հանդիպել «տարբեր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»։