Reuters – Ռուսաստանը ԱՄՆ-ին է հանձնում Ուկրաինայի հարցում համաձայնության գալու պահանջները

12:36, 13.03.2025

Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի հարցում համաձայնության գալու և երկկողմ հարաբերությունները կարգավորելու պահանջների ցանկը։

Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության աղբյուրները նշում են, որ ռուս և ամերիկացի պաշտոնյաները վերջին երեք շաբաթվա ընթացքում քննարկել են պայմանները:

Ըստ Reuters-ի՝ պահանջները ներառում են Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցությունից բացառելը: Համաձայնագիր, որ օտարերկրյա զինվորները չեն տեղակայվելու Ուկրաինայի տարածքում, և միջազգային ճանաչում, որ Ղրիմը, ինչպես նաև ուկրաինական չորս շրջանները պատկանում են Ռուսաստանին։

Reuters-ը գրում է, որ Մոսկվան պահանջում է վերացնել պատերազմի «հիմնական պատճառները», որը դեմ է ՆԱՏՕ-ի արեւելյան ընդլայնմանը։

Նմանատիպ